Պաշտպանության նախարարը շնորհավորել է ադրբեջանական բանակի անձնակազմին
  Պաշտպանության նախարարը շնորհավորել է ադրբեջանական բանակի անձնակազմին
12:14     28 05 2025    
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը շնորհավորել է ադրբեջանական բանակի անձնակազմին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ հղում անելով Պաշտպանության նախարարության կայքին, շնորհավորանքում ասվում է. «Հարգելի՛ սպաներ, ենթասպաներ, միչմաններ, կուրսանտներ, սերժանտներ, զինվորներ, նավաստիներ, պետական ծառայողներ և քաղաքացիական աշխատողներ։ Սրտանց շնորհավորում եմ ձեզ՝ Անկախության օրվա կապակցությամբ, ձեզանից յուրաքանչյուրին մաղթում եմ առողջություն և հաջողություններ Հայրենիքին մատուցած ձեր պատվավոր և սրբազան ծառայության մեջ»։

Զաքիր Հասանովը ընդգծել է, որ նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարությամբ պետական և ռազմական կառուցվածքի ուղղությամբ ձեռնարկված մի շարք միջոցների շնորհիվ՝ Ադրբեջանի հեղինակությունը միջազգային ասպարեզում անընդհատ աճում է, և այսօր մեր երկիրը հանդիսանում է Հարավային Կովկասի առաջատարը, խաղաղության և կայունության երաշխավորը։

Զաքիր Հասանովը նշել է մեծ նվաճումները՝ հանրապետության պաշտպանունակության ամրապնդման, բանակային լայնածավալ բարեփոխումների, սոցիալական ենթակառուցվածքների ամրապնդման, զինծառայողների ծառայության և կենսապայմանների բարելավման, ինչպես նաև ադրբեջանական բանակի անձնակազմի բարձր մարտական ոգու գործում:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս