Հիքմեթ Միրզոևը և Մեթին Թոքելը քննարկել են ռազմական համագործակցության ընդլայնումը
  Հիքմեթ Միրզոևը և Մեթին Թոքելը քննարկել են ռազմական համագործակցության ընդլայնումը
09:21     24 05 2025    
Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ, ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Հիքմեթ Միրզոևը հանդիպել է Ադրբեջանում գտնվող Թուրքիայի Հանրապետության ցամաքային զորքերի 1-ին բանակի հրամանատար, բանակի գեներալ Մեթին Թոքելի գլխավորած պատվիրակության հետ:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը, հանդիպմանը մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության ներկա վիճակի և ընդլայնման հեռանկարների վերաբերյալ:

Կողմերը հատուկ ընդգծել են ժամանակակից տեխնոլոգիական նորարարությունների կիրառմամբ համատեղ վարժանքների անցկացման կարևորությունը՝ ուղղված երկու եղբայրական երկրների զինծառայողների պրոֆեսիոնալ և մարտական հմտությունների մակարդակի բարձրացմանը։ Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Միրզոև   Մեթին-Թոքել  


Լրահոս