Ադրբեջանն ու Իտալիան ամրապնդում են պաշտպանական համագործակցությունը
  Ադրբեջանն ու Իտալիան ամրապնդում են պաշտպանական համագործակցությունը
15:31     20 05 2025    
Մայիսի 20-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևն ընդունել է՝ Բաքվում գտնվող Իտալիայի Ազգային պաշտպանության համալսարանի Բարձրագույն հետազոտությունների կենտրոնի տնօրեն, գեներալ-գնդապետ Ստեֆանե Մանինեին:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը, հանդիպումից առաջ իտալական պատվիրակությունը այցելել է Շեհիդների ծառուղի, որտեղ հարգանքի տուրք է մատուցել՝ Ադրբեջանի անկախության և տարածքային ամբողջականության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին՝ ծաղիկներ է դրել նրանց գերեզմաններին։

Գլխավոր շտաբում բանակցությունների ժամանակ գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևը ողջունել է իր իտալացի գործընկերոջը՝ գոհունակություն հայտնելով նրա Բաքու կատարած այցի կապակցությամբ։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանի և Իտալիայի միջև ռազմական կրթության ոլորտում փորձի փոխանակումը նպաստում է՝ զինվորական կադրերի մասնագիտական ներուժի ամրապնդմանը։

Իր հերթին, Ստեֆանե Մանինեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և հյուրընկալության համար՝ նշելով ռազմական դասընթացների կազմակերպման, որակավորման բարձրացման և մասնագետների պատրաստման ծրագրերի վերաբերյալ համատեղ նախաձեռնությունների կարևորությունը։

Կողմերը ընդգծել են երկկողմ այցերի կարևորությունը՝ պաշտպանության ոլորտում ադրբեջանա-իտալական համագործակցության խորացման համար և մտքեր են փոխանակել մի շարք այլ հրատապ հարցերի շուրջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իտալիա  


Լրահոս