Պաշտպանության նախարարություն. Մեկնարկել են ադրբեջանա-իրանական զորավարժությունները
  Պաշտպանության նախարարություն.  Մեկնարկել են ադրբեջանա-իրանական զորավարժությունները
15:33     19 05 2025    
Տեղի է ունեցել Ադրբեջանում անցկացվող՝ «Արազ-2025» համատեղ զորավարժությունների բացման արարողությունը։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունից։

Նախ ադրբեջանական և իրանական կողմերի զորավարժությունների ղեկավարները, ինչպես նաև այլ բարձրաստիճան մասնակիցները այցելել են՝ Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած նահատակների պատվին կանգնեցված հուշարձան և ծաղիկներ դրել նրա մոտ։

Մեկ րոպե լռությամբ հարգել են՝ ադրբեջանական ժողովրդի Համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի և երկու երկրների տարածքային ամբողջականության համար իրենց կյանքը զոհաբերած նահատակների հիշատակը։ Հնչել են Ադրբեջանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության պետական օրհներգերը։
Իրենց ելույթներում զորավարժությունների ղեկավարները մասնակիցներին մաղթել են հաջողություններ և հատուկ ընդգծել են անցկացվող համատեղ զորավարժությունների կարևորությունը։

Նշվել է «Արազ-2025» համատեղ զորավարժությունների նշանակությունը՝ Ադրբեջանի և Իրանի միջև վերընթաց գծով զարգացող ռազմական համագործակցության խորացման գործում։ Նշվել է, որ այս զորավարժությունները նպաստում են՝ Ադրբեջանի և Իրանի, ինչպես նաև երկու երկրների զինված ուժերի միջև փոխադարձ վստահության ամրապնդմանը։

Zinvor.info

Հեշթեգներ. Արազ-2025  


Լրահոս