Ադրբեջանում անցկացվում են «Արազ-2025» համատեղ զորավարժությունները
 Ադրբեջանում անցկացվում են «Արազ-2025» համատեղ զորավարժությունները
09:58     19 05 2025    
«Արազ-2025» համատեղ զորավարժություններին մասնակցելու համար Ադրբեջան են ժամանել զորավարժություններում ներգրավված Իրանի Իսլամական Հանրապետության անձնակազմի ղեկավարը և այլ մասնակիցներ:

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։

Տեղի է ունեցել հանդիպում զորավարժությունների ղեկավարների և երկու երկրների այլ բարձրաստիճան ներկայացուցիչների միջև։

Զորավարժությունների շրջանակներում կազմակերպվել է ճեպազրույց՝ նվիրված զորավարժությունների նպատակներին, սցենարին և անցկացման վայրին, նախապատրաստման գործընթացին, անվտանգության կանոններին և տարբեր փուլերում կատարվելիք առաջադրանքներին:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Արազ-2025  


Լրահոս