Ադրբեջանական բանակը հղկում է պաշտպանական և հակահարձակողական գործողությունները
  Ադրբեջանական բանակը հղկում է պաշտպանական և հակահարձակողական գործողությունները
16:24     15 05 2025    
2025 թվականի պատրաստության պլանի համաձայն՝ ադրբեջանական բանակում անցկացվում են հրամանատարաշտաբային վարժանքներ:

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են Պաշտպանության նախարարությունից, համաձայն վարժանքների պլանին, որն անցկացվում է Պաշտպանության նախարարության գլխավոր վարչությունների և վարչությունների, զորատեսակների, ինչպես նաև Առանձին համազորային բանակի շտաբների ներգրավմամբ, կատարվում են գործողություններ ռազմական որոշումների կայացման գործընթացին համապատասխան:

Մայիսի 15-ին պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը տեսակապի միջոցով լսել է շտաբից ստացված զեկույցները։

Պաշտպանության նախարարը նշել է, որ Ադրբեջանի Հանրապետության նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևը գոհունակություն է հայտնել ադրբեջանական բանակի գործունեության վերաբերյալ, նախարարը մասնակիցների ուշադրությանն է ներկայացրել բանակի առջև դրված խնդիրները։

Իրական մարտական պայմաններին համապատասխան և ժամանակակից մարտական փորձը հաշվի առնելով անցկացվող հրամանատարաշտաբային վարժանքների նպատակն է կատարելագործել ռազմական որոշումների կայացման գործընթացը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Բանակ  


Լրահոս