Ադրբեջանցի զինծառայողները՝ Վրաստանում միջազգային զորավարժություններում
 Ադրբեջանցի զինծառայողները՝ Վրաստանում միջազգային զորավարժություններում
10:03     30 04 2025    
Ադրբեջանական բանակի զինծառայողների խումբը մասնակցում է՝ Վրաստանում ՆԱՏՕ-Վրաստան 2025 համակարգչային աջակցությամբ տակտիկական հրամանատարաշտաբային զորավարժություններին։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են՝ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։

Զորավարժությունների շրջանակներում հիմնական ուշադրությունը կենտրոնացված է՝ բազմազգ ստորաբաժանումների պատրաստվածության բարձրացմանը՝ ճգնաժամային գործողությունների պլանավորման և կազմակերպման գործում, ինչպես նաև փոքրածավալ համատեղ գործողություններ ցամաքում և կիբերտարածությունում։

Նշենք, որ ՆԱՏՕ-ի 17 անդամ և գործընկեր երկրների մասնակցությամբ միջազգային մարտավարական զորավարժությունները կշարունակվեն մինչև մայիսի 8-ը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Վրաստան  


Լրահոս