Առանձին համազորային բանակում պահեստազորայինները կատարելագործում են՝ նռնականետերից կրակի վարման հմտությունները
  Առանձին համազորային բանակում պահեստազորայինները կատարելագործում են՝ նռնականետերից կրակի վարման հմտությունները
12:47     29 04 2025    
2025 թվականի ուսումնական պլանի համաձայն և Զորահավաքի ու զորակոչի պետական ծառայության հետ համատեղ միջոցառման շրջանակներում՝ Առանձին համազորային բանակում ուսումնական հավաքներ են անցկացվել զինապարտ պահեստազորայինների խմբի հետ։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են Պաշտպանության նախարարությունից, գրանցումից և բժշկական զննումից հետո զինապարտներին տրամադրվել են զինվորական համազգեստ և այլ հանդերձանք։ Այնուհետև նրանք ծանոթացել են ՝ ռազմական կանոնակարգի պահանջներին, անվտանգության կանոններին, որից հետո շարային պատրաստություն են անցել։ Հավաքների ընթացքում զինծապարտները հրաձգություն են իրականացրել հրաձգային զենքերից և նռնականետերից՝ մարտական և կրակային պատրաստվածությունը բարձրացնելու համար։

Zinvor.info

Հեշթեգներ. Առանձին-համազորային-բանակ   ՊՆ  


Լրահոս