Սինիրլիօղլու. ԵԱՀԿ-ն ձգտում է ապահովել անվտանգությունը դիվանագիտության միջոցով
  Սինիրլիօղլու.  ԵԱՀԿ-ն ձգտում է ապահովել անվտանգությունը դիվանագիտության միջոցով
12:19     26 04 2025    
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) ձգտում է ապահովել անվտանգությունը ոչ թե ռազմական, այլ դիվանագիտական միջոցներով։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Նա նշել է, որ ԵԱՀԿ-ն հետևում է այս հայեցակարգին բոլոր ոլորտներում։

«Մեր հիմքը բազավորվում է սկզբունքների վրա։ ԵԱՀԿ-ն ռազմական կազմակերպություն չէ, այն անվտանգության կազմակերպություն է, և մենք ձգտում ենք ապահովել անվտանգությունը դիվանագիտական փոխգործակցության միջոցով։ ԵԱՀԿ-ի նպատակը միշտ եղել է զենքի վերահսկողությունը և զինաթափումը։ Այս սկզբունքները կազմում են կազմակերպության հիմքը», - ասել է Սինիրլիօղլուն։


Zinvor.info

Հեշթեգներ. Սինիրլիօղլու   ԵԱՀԿ  


Լրահոս