Ադրբեջանում կնշվի ազգային մամուլի 150-ամյակը
Ադրբեջանում կնշվի ազգային մամուլի 150-ամյակը
09:18     26 04 2025    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել ազգային մամուլի 150-ամյակը նշելու վերաբերյալ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկատվությունը զետեղված է պետության ղեկավարի պաշտոնական կայքում։

Նախագահի վարչակազմին հանձնարարվել է Մեդիայի զարգացման գործակալության և Մամուլի խորհրդի հետ համատեղ ապահովել հոբելյանական միջոցառումների լայնածավալ անցկացումը։

Նախարարների կաբինետին հանձնարարվել է լուծել հոբելյանական միջոցառումների ֆինանսավորման հետ կապված հարցերը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ազգային-մամուլ  


Լրահոս