Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին Haber Global հեռուստաալիքի սյուժեում ասել է՝ Ստամբուլի Թոփքափի համալսարանի քաղաքական գիտությունների և միջազգային հարաբերությունների ամբիոնի դոցենտ Ջիհաթ Յայջին։
«Նախագահ Իլհամ Ալիևը Անթալիայի դիվանագիտական ֆորումում հայտարարել է որ Ադրբեջանը միշտ աջակցում է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությանը»,- հիշեցրել է նա։
Յայջին նաև ուշադրություն է հրավիրել՝ Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի և Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հանդիպմանը.
«Ահմեդ ալ-Շարաան հայտարարել է, որ Կիպրոսի միակ ներկայացուցիչը հանդիսանում է Հարավային Կիպրոսի վարչակազմը։ Եթե մենք հաստատում ենք, որ Թուրքիան մեծ ազդեցություն ունի ալ Շարաայի վրա, ապա այս հանդիպումը պետք է կանխվեր։ Եթե դա հնարավոր չէ կանխել, ապա անհրաժեշտ է ապահովել նաև Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության արտաքին գործերի նախարար Թահսին Էրթուղրօղլուի այցը Սիրիա»։