Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է զինապարտների հետ ուսումնական վարժանքները
  Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է զինապարտների հետ ուսումնական վարժանքները
11:14     16 04 2025    
Ադրբեջանի Հանրապետության Պաշտպանության նախարարության ընթացիկ տարվա ուսումնական պլանի համաձայն՝ Զորահավաքի և զորակոչի պետական ծառայության հետ համատեղ գործունեության շրջանակներում, զորամասերում շարունակվում են հերթական ուսումնական հավաքները՝ զինապարտների, պահեստազորից զորակոչված զինծառայողների խմբի ներգրավմամբ:

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունից։

Զինապարտների կարգապահությունը և բարոյահոգեբանական վիճակը բարձրացնելու նպատակով, պլանի համաձայն, անցկացվել են հասարակական-քաղաքական պատրաստվածության դասընթացներ։ Ուսումնական պարապմունքներին մասնակցող զինապարտների հետ անցկացվել են կրակային պատրաստության դասընթացներ, ինչպես նաև կատարել են գործնական կրակոցներ հրաձգային զենքերից և նռնականետերից։ Հավաքների հիմնական նպատակն է՝ բարձրացնել զինծառայողների մարտական պատրաստության մակարդակը, գիտելիքներն ու հմտությունները, կատարելագործել նրանց գործնական հմտությունները, ինչպես նաև ձեռք բերել նոր ռազմական գիտելիքներ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս