Բայրամովն ու Ալամինը քննարկել են Ադրբեջանի և Մալայզիայի միջև համագործակցությունը
 Բայրամովն ու Ալամինը քննարկել են Ադրբեջանի և Մալայզիայի միջև համագործակցությունը
17:40     15 04 2025    
Ապրիլի 15-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Մալայզիայի փոխարտգործնախարար Մոհամմադ Ալամինի հետ։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ԱԳՆ-ին, հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Մալայզիայի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցեր այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, առևտուրը, էներգետիկ անվտանգությունը և այլընտրանքային էներգիան, կրթությունը և զբոսաշրջությունը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական թեմաներ:

Կողմերը նշել են երկկողմ համագործակցության ընդլայնման համար լավ հեռանկարների առկայությունը, ընդգծել այս համատեքստում փոխադարձ շփումների և քաղաքական խորհրդակցությունների կարևորությունը։

Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի (ASEAN) հարաբերությունների զարգացման հարցերը, շոշափվել են այլ միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի, Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ), Չմիավորման շարժման և Ութ զարգացող երկրների տնտեսական համագործակցության կազմակերպության (D-8) շրջանակներում համագործակցության ընդլայնման հարցեր:
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   Ալամին  


Լրահոս