Ադրբեջանի ՊՆ. ադրբեջանական բանակի ստորաբաժանումները երբեք չեն կրակում խաղաղ բնակիչների վրա
  Ադրբեջանի ՊՆ. ադրբեջանական բանակի ստորաբաժանումները երբեք չեն կրակում խաղաղ բնակիչների վրա
16:58     14 04 2025    
Հայաստանի կողմից տարածված տեղեկությունն այն մասին, թե իբր ադրբեջանական բանակի ստորաբաժանումները կրակ են բացել Խանազախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնաս է հասցվել մշակույթի կենտրոնին, անհիմն է, իրականությանը չի համապատասխանում և ապատեղեկատվություն է։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են ԱՀ պաշտպանության նախարարությունից։

Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները նշված ուղղությամբ կրակ չեն բացել։

Եվս մեկ անգամ հայտարարում ենք, որ ադրբեջանական բանակի ստորաբաժանումները երբեք կրակ չեն բացում քաղաքացիական անձանց և քաղաքացիական օբյեկտների վրա։

Մեր բանակը համարժեք միջոցներ է ձեռնարկում միայն ի պատասխան Հայաստանի զինված ուժերի սադրանքներին, որոնք գնդակոծում են մեր դիրքերը։

Նման ապատեղեկատվություն տարածելով՝ հակառակորդը փորձում է թյուր տպավորություն ստեղծել միջազգային հանրության մոտ և փորձում է թաքցնել իր սադրանքները, որ իրականացնում է վերջին օրերին՝ պարբերաբար տարբեր ուղղություններից գնդակոծության ենթարկելով ադրբեջանական բանակի դիրքերը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս