Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկություն է հրապարակվել ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։
Ուղերձում Դոնալդ Թրամփը շնորհավորել է Իլհամ Ալիևին և ադրբեջանական ժողովրդին՝ Նովրուզի տոնի առթիվ։
«Մեր երկրներն ունեն համագործակցության հարուստ պատմություն, և ես անհամբեր սպասում եմ այն ուշագրավ ձեռքբերումներին, որոնց մենք կարող ենք հասնել առաջիկա տարիներին: Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանի աջակցությունն ու բարեկամությունը՝ մեր գործընկեր Իսրայելի հետ և ողջունում ենք՝ Ադրբեջանի և Հայաստանի քայլերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Ես անհամբեր սպասում եմ Ձեզ հետ աշխատելուն: Միացյալ Նահանգները շարունակում են մնալ՝ Ադրբեջանի ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության անսասան կողմնակիցը»,-ասված է ուղերձում։
Zinvor.info