«Կասպյան բրիզ - 2025». Ադրբեջանն ու Ղազախստանը ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն
  «Կասպյան բրիզ - 2025».  Ադրբեջանն ու Ղազախստանը ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն
12:13     10 04 2025    
Ղազախստանի և Ադրբեջանի Ռազմածովային ուժերի «Կասպյան բրիզ - 2025» զորավարժությունները կանցկացվեն Ակտաուում։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով Ղազախստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը։

«Բանակցությունների ընթացքում Ղազախստանի Ռազմածովային ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, 1-ին աստիճանի կապիտան Կանատ Նիյազբեկովը և Ադրբեջանի Ռազմածովային ուժերի շտաբի պետ, 1-ին աստիճանի կապիտան Թեյմուր Մուրշուդովը քննարկել և համաձայնեցրել են առաջիկա զորավարժությունների մանրամասները։ Զորավարժությունները կանցկացվեն Կասպից ծովի ղազախական հատվածում: Նավերի ժամանելուց հետո կճշտվեն զորավարժությունների պլանը և դրվագների մանրամասները քարտեզների վրա»,- ասված է հաղորդագրության մեջ։

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ղազախստան  


Լրահոս