Ադրբեջանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են համագործակցության հեռանկարային ուղղությունները
 Ադրբեջանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են համագործակցության հեռանկարային ուղղությունները
10:02     10 04 2025    
Կատարում Ռազմա-ռազմավարական գործընկերության խորհրդաժողովի շրջանակներում բանակցություններ են տեղի ունեցել Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի պատվիրակությունների միջև։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին հաղորդվում է ՆԱՏՕ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչության X սոցիալական ցանցի էջում։

Նշվում է, որ բանակցությունների ընթացքում քննարկվել են համագործակցության օրակարգն ու հեռանկարային ոլորտները։

Ըստ տեղեկատվության՝ քննարկումներին ներկայացված են եղել ՆԱՏՕ-ի բոլոր կառույցները։

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՆԱՏՕ  


Լրահոս