ԱԱՀ. Մենք ավարտել ենք ավելի քան 500 գերեզմանատան մոնիտորինգը
  ԱԱՀ.  Մենք ավարտել ենք ավելի քան 500 գերեզմանատան մոնիտորինգը
19:02     09 04 2025    
«Մենք ավարտել ենք 500-ից ավելի գերեզմանատների մոնիտորինգը, որոնք մնացել են Արևմտյան Ադրբեջանում վերջին տեղահանության ժամանակ»:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է՝ Արևմտյան Ադրբեջանի համայնքի նախագահ, Միլլի Մեջլիսի պատգամավոր Ազիզ Ալեքբերլին։

Նրա խոսքով, մոնիտորինգի արդյունքները ներկայացվել են համաշխարհային հանրության ուշադրությանը, և Հայաստանի ղեկավարությունից, հայ անջատողականներից և շովինիստներից հաշվետվություն կպահանջվի՝ իրենց գործողությունների մասին։ «Մեր նախնիները, ովքեր հազարավոր տարիներ ապրել են այդ տարածքներում, այնտեղ ստեղծել են հարուստ մշակութային ժառանգություն: Ցավոք, հայերը, ովքեր սկսել են տեղափոխվել այդ տարածքներ 200 տարի առաջ, անմիջապես սկսել են ոչնչացնել կամ հայկականացնել ադրբեջանական մշակութային ժառանգության հուշարձանները: Իհարկե, մենք դիմել ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին և Հայաստանի ղեկավարությանը` պահանջով, Արևմտյան Ադրբեջանում մշակութային ժառանգության վիճակի մոնիտորինգ անցկացնել։ Սակայն Հայաստանի ղեկավարությունը կտրականապես դեմ է դրան։ Մենք չենք պատրաստվում համակերպվել նման դիրքորոշման հետ և շարունակելու ենք մշակութային ժառանգության օբյեկտների մոնիտորինգը: «Վերջերս նոր նկարահանումներ ենք ձեռք բերել»,- նշել է Ազիզ Ալեքբերլին։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան  


Լրահոս