Զաքիր Հասանովը հետևել է Ադրբեջանի ԶՈւ զորավարժություններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09:16
09 04 2025
2025 թվականի պատրաստության պլանի համաձայն՝ ադրբեջանական բանակում մարտավարական զորավարժություններ են անցկացվել նոր օպերատիվ հայեցակարգի կիրառմամբ՝ հաշվի առնելով ժամանակակից մարտական մեթոդները և հարմարեցված իրական մարտական պայմաններին, հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքին։
Մարտական կրակով զորավարժությունների ընթացքին հետևել են պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։
Պաշտպանության նախարարին զեկուցվել է, որ զորավարժություններին ներգրավված տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքերն իրականացնում են տարածքի հետախուզում և օպերատիվորեն մարտական կառավարման կենտրոն փոխանցում պայմանական հակառակորդի թիրախների տեղակայման և զրահատեխնիկայի տեղաշարժի մասին տվյալները։
Զորավարժությունների սցենարի համաձայն՝ նախքան հարձակմանը՝ հրետանային ստորաբաժանումները և ավիացիոն միջոցները հարվածներ են հասցրել պայմանական հակառակորդի կենտրոնացված ռեզերվներին և կենդանի ուժին և անցում ապահովել ականապատ դաշտերով։
Զորավարժությունների ընթացքում կատարվել են ուղղաթիռով անձնակազմի տարհանման, պայմանական հակառակորդի շարասյունը դարանելու և վնասազերծելու, հենակետերը գրավելու գործողություններ։