Այս մասին
Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանում ԱՀԿ ներկայացուցչությունից:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն դոկտոր Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը մարտի 12-13-ը կայցելի Բաքու՝ մասնակցելու Նիզամի Գյանջևիի Միջազգային կենտրոնի կողմից կազմակերպված Բաքվի XII գլոբալ ֆորումին։
Գեբրեյեսուսը բացման արարողությանը ելույթ կունենա առողջապահության գլոբալ մարտահրավերների և միջազգային համագործակցության կարևորության մասին։ Մարտի 13-ին նա կմասնակցի բազմաբևեռ աշխարհում բազմակողմանիության վերաիմաստավորմանը նվիրված բարձր մակարդակի պանելային քննարկմանը և մասնակիցների հետ կկիսվի առողջապահության գլոբալ կառավարման իր տեսլականով:
Zinvor.info