Ինչպես
Zinvor.info-յին հայտնել են ԱԳՆ-ից, հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև երկկողմ հարաբերությունները, քաղաքական երկխոսության զարգացումը և համագործակցության ընդլայնումը տնտեսական, առևտրային, էներգետիկ և զբոսաշրջության ոլորտներում։
Ջեյհուն Բայրամովն ընդգծել է երկու երկրների միջև բարեկամական և գործընկերային կապերի հետագա ամրապնդման կարևորությունը՝ նշելով, որ փոխայցելությունները և բարձր մակարդակի շփումները նպաստում են համագործակցության զարգացմանը։
Նախարարները քննարկել են էներգետիկ համագործակցության հեռանկարները՝ ընդգծելով Ադրբեջանի ներդրումը Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում՝ որպես մատակարար և տարանցիկ երկիր։ Այս համատեքստում քննարկվել են էներգիայի վերականգնվող և այլընտրանքային աղբյուրների ոլորտում կապերի ընդլայնման հնարավորությունները։
Zinvor.info