Բաքվում կայացել է Հյուսիսային Մակեդոնիայի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը
  Բաքվում կայացել է Հյուսիսային Մակեդոնիայի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը
12:21     11 03 2025    
Այսօր կայացել է Ադրբեջան ժամանած Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ Գորդանա Սիլյանովսկա-Դավկովայի դիմավորման պաշտոնական արարողությունը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, հրապարակում, որտեղ ծածանվում էին երկու երկրների պետական դրոշները, Հյուսիսային Մակեդոնիայի նախագահի պատվին շարվել է պատվո պահակախումբ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դիմավորել է Գորդանա Սիլյանովսկա-Դավկովային։

Պատվո պահակախմբի պետը զեկուցել է Հյուսիսային Մակեդոնիայի նախագահին: Հնչել են երկու երկրների պետական օրհներգները։

Պատվո պահակախումբը ռազմական քայլերգի հնչյունների ներքո անցել է Ադրբեջանի և Հյուսիսային Մակեդոնիայի նախագահների առջևով։
Zinvor.info

Հեշթեգներ. Հյուսիսային-Մակեդոնիա   Ադրբեջան  


Լրահոս