Ինչպես տեղեկացնում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Շարաֆաթ Հասանովը՝ Անհայտ կորածների միջազգային հանձնաժողովի (ICMP) կողմից պատրաստված «Ադրբեջանի Հանրապետությունում անհայտ կորածների որոնումների վերաբերյալ գնահատման զեկույցի» շնորհանդեսին։
Նրա խոսքով, հայուհի Վերա Վարաշակովնա Աղասյանի (ծնված 1954 թ.) 2024 թվականի հոկտեմբերի 20-ին Խանքենդի քաղաքում, որտեղ նա ապրում էր, հիվանդությունից մահվան մասին հայկական կողմը և նրա հարազատները ծանուցվել են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ։
«Դիակի տեղափոխման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ձևակերպված են, և նույնիսկ այս տարվա փետրվարին սահմանին առանց միջնորդների հանդիպման ժամանակ այս հարցը ուղղակիորեն ներկայացվել է հայկական պատվիրակության ուշադրությանը։ Չնայած դրան, Հայաստանը գրեթե հինգ ամիս է, ինչ չի մեկնաբանում այս հարցը»,- նշել է նա։
Zinvor.info