Առանձին համազորային բանակում տեղի է ունեցել՝ «Կոմանդոսի նախնական դասընթացի» առաջին ավարտական արարողությունը։
Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ ՊՆ-ին հղումով, նախ մեկ րոպե լռությամբ հարգել են ադրբեջանական ժողովրդի համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի և հանուն մեր երկրի տարածքային ամբողջականության իրենց կյանքը զոհաբերած նահատակների հիշատակը։ Հնչել է Ադրնեջանի Հանրապետության պետական օրհներգը։
Դասընթացը հաջողությամբ ավարտած շրջանավարտները «Կոմանդոսի երդում» են տվել։
Առանձին համազորային բանակի հրամանատար, գեներալ-մայոր Քենան Սեիդովը շնորհավորել է՝ «Կոմանդոսի երդում» տված անձնակազմին և փոխանցել պաշտպանության նախարարության ղեկավարության շնորհավորանքները։ Նշելով նման դասընթացների կարևորությունը՝ ադրբեջանական բանակի զինծառայողների մասնագիտական մակարդակի և ստորաբաժանումների մարտունակության բարձրացման գործում՝ Ք.Սեիդովը շրջանավարտներին հաջողություն է մաղթել հետագա ծառայողական գործունեության մեջ։
Այնուհետև զինծառայողներին հանձնվել են վկայականներ, իսկ դասընթացի գերազանցիկը դասընթացի խորհրդանիշը ամրացրել է խորհրդանշական վահանակին։