Օմբուդսմենի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են զորամասերից մեկը
 Օմբուդսմենի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են զորամասերից մեկը
12:18     21 02 2025    
Պաշտպանության նախարարության և Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի (օմբուդսմեն) միջև ստորագրված 2025 թվականի համատեղ գործունեության պլանի համաձայն՝ գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են զորամասերից մեկը։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ՊՆ-ից, այցելուները ծանոթացել են զորամասում ստեղված պայմաններին և անձնակազմի ապահովմանը, հետաքրքրվել են՝ բուժկետում բուժում ստացողների առողջական վիճակով, նրանց մատուցվող բժշկական ծառայություններով։

Զինծառայողների հետ հանդիպմանը մտքերի փոխանակում է տեղի ունեցել՝ նրանց իրավունքների պաշտպանության թեմայով, պատասխանել են անձնակազմին հետաքրքրող հարցերին։

Այցելության արդյունքներով՝ Օմբուդսմենի գրասենյակի ներկայացուցիչները դրական են գնահատել՝ զորամասում ստեղծված պայմանները, զինծառայողների բարոյահոգեբանական վիճակը, ինչպես նաև գաղափարական աշխատանքի շրջանակում անցկացված աշխատանքները։
Zinvor.info

Հեշթեգներ. Օմբուդսմեն   ՊՆ  


Լրահոս