Հեռախոսազրույց՝ Գերագույն Ռադայի և Միլլի Մեջլիսի խոսնակների միջև
 Հեռախոսազրույց՝ Գերագույն Ռադայի և Միլլի Մեջլիսի խոսնակների միջև
16:18     18 08 2025    
Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, նա այս մասին գրել է X-ի իր էջում։

«Հեռախոսազրույց ունեցա Ադրբեջանի Հանրապետության Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ։

Ես խորապես շնորհակալ եմ իմ գործընկերոջը մեր քննարկումների ընթացքում արտահայտած համերաշխության և աջակցության խոսքերի համար։ Մենք մտքեր փոխանակեցինք միջազգային կարևոր իրադարձությունների, մասնավորապես՝ Վաշինգտոնում Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Հայաստանի միջև համատեղ հռչակագրի ստորագրման վերաբերյալ։ Սա նշանակալի քայլ է Հարավային Կովկասում տևական խաղաղության հասնելու ուղղությամբ։ Ուկրաինան աջակցում է ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի, ինչպես նաև պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա հիմնված նախաձեռնություններին», - գրել է Գերագույն Ռադայի խոսնակը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ուկրաինա   Ադրբեջան  


Լրահոս