Ալիևն ընդունել է Ադրբեջանում Իսրայելի նոր դեսպանի հավատարմագրերը
 Ալիևն ընդունել է Ադրբեջանում Իսրայելի նոր դեսպանի հավատարմագրերը
17:41     18 08 2025    
Օգոստոսի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ադրբեջանում Իսրայելի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռոնեն Կրաուսի հավատարմագրերը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկատվությունը զետեղված է պետության ղեկավարի պաշտոնական կայքում։

Հանդիպման ժամանակ Իլհամ Ալիևը նշել է, երկու երկրների միջև հարաբերությունները տարեցտարի ընդլայնվում են, գոհունակություն է հայտնել համագործակցության ներկայիս մակարդակից և ընդգծել իր վստահությունը, որ ադրբեջանա-իսրայելական բարեկամական հարաբերությունները ապագայում էլ ավելի կխորանան։

Իլհամ Ալիևն ասել է, որ Ռոնեն Կրաուսը մեր երկիր է ժամանել պատմական ժամանակահատվածում, երբ Միացյալ Նահանգների աջակցությամբ հաջողություններ են գրանցվել Հայաստանի հետ խաղաղության օրակարգում: Նա ընդգծել է, որ այդ հաջողությունները նոր հնարավորություններ են բացում Ադրբեջանի և ամբողջ Հարավային Կովկասի համար՝ հարաբերությունների զարգացման առումով։ Պետության ղեկավարը հույս է հայտնել, որ իսրայելական ընկերությունները, ինչպես նախկինում, ակտիվորեն կաշխատեն մեր երկրում։

Ռոնեն Կրաուսը հայտարարել է, որ իսրայելա-ադրբեջանական հարաբերությունները իսկապես ռազմավարական բնույթ ըն կրում և ընդգծել, որ մեր երկրների ղեկավարների և ժողովուրդների միջև հաստատվել են իսկապես բարեկամական հարաբերություններ։ Դեսպանը երախտագիտություն է հայտնել Ադրբեջանում հրեական համայնքին ցուցաբերվող հոգատարության և ուշադրության համար՝ ընդգծելով, որ բազմիցս այցելել է Գուբայի Կարմիր ավան և տեսել այնտեղ ստեղծված պայմանները։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իսրայել  


Լրահոս