Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկատվությունը զետեղված է պետության ղեկավարի պաշտոնական կայքում։
Զրույցի ընթացքում գոհունակությամբ նշվել է Իլհամ Ալիևի և Ջարեդ Քոենի այս տարվա հունվարին Դավոսում կայացած հանդիպումը։ Ընդգծվել է, որ Ադրբեջանը և The Goldman Sachs Group Inc.-ը արդյունավետ համագործակցում են 2010 թվականից ի վեր, շեշտվել է Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային հիմնադրամի հաջող գործընկերությունը ընկերության հետ։
Անդրադարձ է եղել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի աջակցությամբ Հայաստանի հետ խաղաղության օրակարգի առաջխաղացման գործում ձեռք բերված արդյունքների կարևորությանը, նշվել է, որ այս առաջընթացը լայն հնարավորություններ է բացում տարածաշրջանի համապարփակ զարգացման համար։ Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել համագործակցության հեռանկարների վերաբերյալ։