Ինչպես
Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից, Անդրեյ Սիբիգան շնորհավորել է Բաքվին Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների, ինչպես նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթացի կապակցությամբ, որը ձեռք է բերվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Վաշինգտոն կատարած այցի ընթացքում։
Բայրամովը և Սիբիգան քննարկել են Ադրբեջանի և Ուկրաինայի միջև գործընկերության արդիական հարցեր, այդ թվում՝ համագործակցությունը քաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային և հումանիտար ոլորտներում։ Կողմերը նշել են Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի դերը երկկողմ կապերի զարգացման գործում։