ANAMA-ի աշխատակիցները կատարելագործում են ականազերծման հմտությունները
ANAMA-ի աշխատակիցները կատարելագործում են ականազերծման հմտությունները
14:39     18 08 2025    
Ադրբեջանի ականազերծման գործակալությունը (ANAMA) շարունակում է կատարելագործել իր գործառնական և տեխնիկական ներուժը։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ANAMA-ից, Տաջիկստանի Ականազերծման ազգային կենտրոնի հետ կնքված փոխըմբռնման հուշագրի համաձայն, անտառային և լեռնային տեղանքում ականազերծման մեջ մասնագիտացած տաջիկ սակրավորները ANAMA-ի Գյոյգոլի տարածաշրջանային ուսումնական կենտրոնում անցկացրել են թրենինգներ բարդ ռելիեֆ ունեցող տեղանքում ականազերծում թեմայով։ Թրենինգների շնորհիվ ANAMA-ի աշխատակիցները կատարելագործել են ականազերծման իրենց հմտությունները։
Zinvor.info

Հեշթեգներ. ANAMA   Ադրբեջան  


Լրահոս