Ինչպես
Zinvor.info-յին հայտնել են ՊՆ-ից, քարտեզի վրա առաջադրանքների հստակեցումից հետո լսվել են հրամանատարական կազմի զեկույցները կայացված որոշումների վերաբերյալ։
Պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովին զեկուցվել է, որ պլանի համաձայն՝ «Տագնապի» ազդանշանով ոտքի հանված ստորաբաժանումները դուրս են բերվել զորավարժությունների շրջաններ։
Ստորաբաժանումներն իրականացրել են մարտականպատրաստության վիճակի բերելու գործողություններ, տեղում իրականացրել քողարկման գործողություններ և կազմակերպել պաշտպանություն, ինչպես նաև ժամանակակից մեթոդներով և միջոցներով կատարել մարտ վարելու և ինքնապաշտպանության առաջադրանքներ։
Պաշտպանության նախարարը դրական է գնահատել զորավարժությունների ընթացքը, որոնք անցկացվել են հրամանատարների կառավարման կարողությունները և օպերատիվ որոշումներ կայացնելու հմտությունները կատարելագործելու նպատակով։
Գեներալ գնդապետ Զաքիր Հասանովը համապատասխան պաշտոնատար անձանց առջև դրել է կոնկրետ խնդիրներ՝ անձնակազմի պրոֆեսիոնալիզմի և մարտական պատրաստվածության բարձրացման համար։
Zinvor.info