Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկություն է հրապարակվել ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։
Հրամանագրի համաձայն՝ 2025 թվականի ապրիլի 1-ից 30-ը՝ պարտադիր զինվորական ծառայության են զորակոչվելու՝ 2007 թվականին ծնված Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիները, որոնց 18 տարին լրացել է մինչև զորակոչի օրը (ներառյալ այդ օրը), ինչպես նաև 1995-2006 թվականներին ծնված մինչև 30 տարեկան, պարտադիր զինվորական ծառայություն չանցած, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունք չունեցող կամ Ադրբեջանի զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության զորակոչից չազատված անձինք:
2025 թվականի ապրիլի 1-ից մինչև ապրիլի 30-ը՝ «Զինվորական պարտականության և զինվորական ծառայության մասին» ԱՀ օրենքի 38.1.1 հոդվածով նախատեսված՝ ծառայության ժամկետն անցած պարտադիր զինվորական ծառայության զինծառայողները կարձակվեն պահեստ:
Նախարարների կաբինետին հանձնարարվել է՝ ձեռնարկել օրենքով նախատեսված միջոցներ սույն հրամանի կատարման համար։