Ադրբեջանը մարդասիրական օգնության հերթական խմբաքանակ է ուղարկել Ուկրաինա
 Ադրբեջանը մարդասիրական օգնության հերթական խմբաքանակ է ուղարկել Ուկրաինա
15:35     12 02 2025    
Ադրբեջանը մարդասիրական օգնության հերթական խմբաքանակ է ուղարկել Ուկրաինա:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, մարդասիրական օգնությունն ուղարկվել է Սումգայիթի տեխնոլոգիական պարկի տարածքից և ներառում է՝ ավելի քան 52 հազար մետր էլեկտրական մալուխ և 17 տրանսֆորմատոր, որոնք նախատեսված են պատերազմից տուժած տարածքների էլեկտրամատակարարումը վերականգնելու համար։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարգադրության համաձայն՝ Էներգետիկայի նախարարությանը 1 մլն դոլար է հատկացվել Ուկրաինային մարդասիրական օգնության համար։ Ադրբեջանի կողմից Ուկրաինային տրամադրված օգնության ընդհանուր ծավալը գերազանցել է 40 մլն դոլարը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ուկրաինա  


Լրահոս