Թուրքիայում ավարտվել են ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ զորավարժությունները
  Թուրքիայում ավարտվել են ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ զորավարժությունները
10:19     08 02 2025    
Թուրքիայի Կարս քաղաքում ավարտվել են ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ՝ «Ձմեռ-2025» զորավարժությունները:

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այս մասին հայտնել են Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունում։

Գերատեսչությունում նշել են, որ զորավարժություններն անցկացվել են՝ եղանակային ծանր պայմաններում զինվորականների մարտական հմտությունները ստուգելու, ինչպես նաև պատրաստվածության մակարդակը բարձրացնելու նպատակով։

«Բարեկամ և դաշնակից երկրների զինծառայողները, չնայած բարդ աշխարհագրական և եղանակային պայմաններին՝ ցուցադրել են գերազանց արդյունքներ՝ ամբողջական ճշգրտությամբ ոչնչացնելով բոլոր թիրախները։ «Ձմեռ-2025» զորավարժությունները պլանին համապատասխան հաջողությամբ ավարտվել են»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Ադրբեջան  


Լրահոս