Մասուդ Փեզեշքիանը Թեհրանում ընդունել է Հիքմեթ Հաջիևին
  Մասուդ Փեզեշքիանը Թեհրանում ընդունել է Հիքմեթ Հաջիևին
10:11     03 02 2025    
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Թեհրանում ընդունել է ԱՀ նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևին։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այս մասին հայտնի է դարձել՝ Իրանում Ադրբեջանի դեսպանատան X սոցիալական ցանցում իրենց աքաունթում հրապարակումից։

«Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ընդունել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևին։ Հանդիպման ընթացքում Հ.Հաջիևը Իրանի նախագահին է փոխանցել՝ ԱՀ նախագահ Իլհամ Ալիևի անկեղծ ողջույնները և մեր երկիր այցելելու հրավերը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել ողջույնի և հրավերի համար և խնդրել է՝ իր անկեղծ ողջույնները փոխանցել նախագահ Իլհամ Ալիևին։

Zinvor.info

Հեշթեգներ. Փեզեշքիան   Հիքմեթ-Հաջիև  


Լրահոս