Թուրքիայի ՊՆ-ն կիսվել է ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ զորավարժությունների կադրերով
  Թուրքիայի ՊՆ-ն կիսվել է ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ զորավարժությունների կադրերով
10:04     01 02 2025    
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը նոր կադրեր է հրապարակել «Ձմեռային զորավարժություններ 2025» զորավարժություններից, որին մասնակցում են նաև Ադրբեջանից ժամանած զինվորականներ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, համապատասխան հրապարակումն արվել է նախարարության X-ի էջում:

«Ո՛չ ձյունը, ո՛չ սառնամանիքը, ո՛չ բարդ տեղանքը խոչընդոտ չեն լինի։ Չնայած եղանակային ծանր պայմաններին, մենք շարունակում ենք խոցել թիրախները մեր բարեկամների և դաշնակիցների հետ միասին։ «Ձմեռային զորավարժություններ-2025»-ը, որոնք սկսվել են հունվարի 20-ին Կարսում, բարեհաջող են ընթանում բարեկամ և դաշնակից երկրների մասնակցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ զորավարժություններին ներգրավված են ավելի քան 12 հազար զինվորական տարբեր երկրներից։


Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   ՊՆ  


Լրահոս