Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն՝ հայկական ԶԼՄ-ներին հղումով, այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ վրացի գործընկեր Իրակլի Կոբախիձեի հետ Երևանում կայացած մամուլի ասուլիսում։
ՀՀ կառավարության ղեկավարի խոսքով, Երևանը շարունակելու է ջանքեր գործադրել այս ուղղությամբ։
Նա նաև հայտարարել է, որ այսօրվա բանակցություններում Կոբախիձեին տեղեկացրել է՝ Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացի առաջընթացի և ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։
Ինչպես նշել է Փաշինյանը, վրացի գործընկերոջ հետ հանդիպմանը քննարկվել են նաև՝ Վրաստանի հետ սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցեր։ Կողմերը պայմանավորվել են ակտիվացնել ջանքերն այս ուղղությամբ։
Zinvor.info