Շարունակվում է Ռուբեն Վարդանյանի գործով դատավարությունը
  Շարունակվում է Ռուբեն Վարդանյանի գործով դատավարությունը
09:27     28 01 2025    
Հունվարի 27-ին շարունակվել է ՀՀ քաղաքացի Ռուբեն Վարդանյանի գործով դատավարության նախապատրաստական նիստը, ով մեղադրվում է խոշտանգումների, վարձկանության, պատերազմի օրենքներն ու սովորույթները խախտելու, ահաբեկչության ֆինանսավորման և Ադրբեջանի Քրեական օրենսգրքի այլ հոդվածներով։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, Ռուբեն Վարդանյանն ապահովվել է փաստաբաններով և ռուսաց լեզվի թարգմանիչով։

Դատական նիստը նախագահում էր դատավոր Զեյնալ Աղաևը, իսկ դատարանի կազմում էին Ջամալ Ռամազանովը և Անար Ռզաևը։

Նախապատրաստական նիստում դիտարկվել են Ռուբեն Վարդանյանի և նրա պաշտպանի միջնորդությունները։ Իր միջնորդությունները թվարկելիս մեղադրյալը նշել է, որ չի կարողացել մանրամասն ծանոթանալ քրեական գործի նյութերին և դատարանին խնդրել է լրացուցիչ 30 աշխատանքային օր տրամադրել իրեն պաշտպանությունն արդյունավետ նախապատրաստելու համար։

«Ես ուզում եմ պատրաստ լինել պաշտպանվելու իրավական տեսանկյունից»,- հավելել է նա։

Վարդանյանի փաստաբան Ավրահամ Բերմանը լրացուցիչ ժամանակ է խնդրել գործի նյութերին ծանոթանալու, ինչպես նաև իրավաբանական գրականության հասանելիություն, որպեսզի մեղադրյալը կարողանա արդյունավետ կազմակերպել իր պաշտպանությունը։

Վարդանյանի պաշտպանն առարկել է քրեական գործն այս փուլում քննության հանձնելու դեմ և խնդրել հետաձգել նախապատրաստական նիստը՝ լրացուցիչ ժամանակ տրամադրելու համար։

Այնուհետև դատարանը խորհրդակցության է գնացել՝ միջնորդությունների վերաբերյալ որոշում կայացնելու համար:

Խորհրդակցությունից հետո հրապարակվել է դատարանի որոշումը:

Դատարանի որոշմամբ՝ Վարդանյանին քրեական գործի նյութերը ուսումնասիրելու համար լրացուցիչ ժամանակ տրամադրելու և այլ միջնորդությունները մերժվել են։

Վարդանյանի քրեական գործը փոխանցվել է դատարան, հաջորդ դատական նիստը նշանակված է փետրվարի 6-ին:
Zinvor.info

Հեշթեգներ. Վարդանյան   Դատավարություն  


Լրահոս