Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի առաջնորդները զբոսնել են Լաչինում
 Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի առաջնորդները զբոսնել են Լաչինում
09:34     29 05 2025    
Մայիսի 28-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը և Պակիստանի Իսլամական Հանրապետության վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆը այցելել են Լաչին քաղաքի զբոսայգի։

Zinvor.info-ի փոխանցմամբ՝ հյուրերին տեղեկացվել է, որ այստեղ երկու տարի առաջ՝ մայիսի 28-ին, նախագահ Իլհամ Ալիևը տների բանալիները հանձնել է առաջինը Լաչին տեղափոխված նախկին հարկադիր վերաբնակներին։

Հաղորդվել է, որ ներկայումս այս տարածքում ցուցադրվում է՝ Լաչինում շահագործման հանձնված ձեռնարկությունների արտադրանքը։ Ցուցահանդեսում ներկայացված են՝ Լաչինի գյուղատնտեսական-արդյունաբերական պարկում, «Փիրշաղը» կոշիկի գործարանի Լաչինի մասնաճյուղերում, «Գիլաբի կերամիկայի» ստեղծագործական կենտրոնում և Լաչինի ԼԱԹԻՖԱ կարի ֆաբրիկաում արտադրված արտադրանքը։ Ցուցահանդեսում ներկայացված են նաև «Բաքվի բարելավման ծառայությունը», եթերայուղերի գործարանը, «Նախըշլը» կարի տունը, մանր եղջյուրային անասունների անասնաբուծական կենտրոնը և Հաքարիի ձկնաբուծական տնտեսությունը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա   Պակիստան  


Լրահոս