Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, համապատասխան շնորհավորանքը հրապարակվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում։
«Ամերիկացի ժողովրդի անունից շնորհավորում եմ Ադրբեջանի ժողովրդին՝ Անկախության օրվա կապակցությամբ»։
Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։ Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման ջանքերին, որոնք կարևոր են Հարավային Կովկասի բարգավաճման համար, և մենք նշում ենք այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը։ Մենք նաև ճանաչում ենք Ադրբեջանի աճող նշանակությունը որպես էներգամատակարար և տրանսպորտային հանգույց։
Վերջին 33 տարիների ընթացքում կառուցված մեր գործընկերությունը շարունակում է առաջ մղել անվտանգության, էներգետիկ համագործակցության և տնտեսական աճի ոլորտներում ընդհանուր շահերը։ Միացյալ Նահանգները շարունակում են հանձնառու մնալ Ադրբեջանում հիմնարար ազատությունների, այդ թվում՝ մամուլի ազատության աջակցությանը՝ համաձայն երկրի սահմանադրության։ «Մենք հույս ունենք մեր համագործակցության խորացմանը և համատեղ աշխատանքին՝ Ադրբեջանի և ամբողջ տարածաշրջանի համար խաղաղ և բարգավաճ ապագա ապահովելու համար», - ասվում է շնորհավորանքում։