ՌԴ ԱԳՆ. Հայաստանը մերժում է Ռուսաստանի հետ միությունը Արևմուտքի ճնշման ներքո
 ՌԴ ԱԳՆ.  Հայաստանը մերժում է Ռուսաստանի հետ միությունը Արևմուտքի ճնշման ներքո
11:06     25 01 2025    
Ռուս-հայկական հարաբերությունները բարդ ժամանակաշրջան են ապրում՝ կապված Արևմուտքի գործողությունների հետ, որը մեծացնում է ճնշումը Երևանի վրա և հրահրում Մոսկվայի հետ կապերի քայքայումը։

Այս մասին ասվում է լրատվամիջոցների հարցերին՝ ՌԴ ԱԳՆ-ի պատասխաններում, որոնք ստացվել են արտգործնախարար Սերգեյ Լավրովի ասուլիսում։

«Ռուս-հայկական հարաբերությունները բարդ ժամանակաշրջան են ապրում: Սա շատ առումներով հետևանք է Արևմուտքի գործողությունների, որը անցած տարում մեծացրել է ճնշումը Հայաստանի վրա, դրդել նրան քանդել ավանդական կապերը Ռուսաստանի հետ և պարտադրել հայ ժողովրդին խորթ արժեքային կողմնորոշումներ։ Ցավոք, հանրապետությունում հաճախ բարեհաճ էին արձագանքում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի չհիմնավորված խոստումներին՝ Ռուսաստանին Հայաստանի համար փոխարինելու վերաբերյալ։ Ի վերջո, ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության հիմնաքարն է, իսկ ԵԱՏՄ-ին անդամակցությունը նրա տնտեսական բարեկեցության գրավականն է»,- նշել են դիվանագիտական գերատեսչությունում։


Zinvor.info

Հեշթեգներ. ՌԴ   ԱԳՆ   Ռուսաստան   Հայաստան  


Լրահոս