Ինչպես հայտնում է «
Zinvor.info-ն, Բաքվի դատական համալիրում տեղակայված Բաքվի ռազմական դատարանում դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ՝ դատավորներ Ջամալ Ռամազանովի և Անար Ռզաևի մասնակցությամբ դատական նիստում մեղադրյալներին տրամադրվել են հայերենի թարգմանիչներ, ինչպես նաև նրանց պաշտպանության համար փաստաբաններ։
Ավելի քան 531 հազար տուժածերից դատավարությանը մասնակցել է 350 մարդ։
Դատաքննության ընթացքում քննարկվել են պաշտպանության կողմի միջնորդությունները։ Դատարանում միջնորդություն է ներկայացրել Դավիթ Բաբայանի փաստաբանը. Նա խնդրել է իր պաշտպանյալի հետ կոնֆիդենցիալ հանդիպում անցկացնել։ Մեղադրող կողմը չի առարկել:
Դատավորը բավարարել է Դավիթ Բաբայանի փաստաբանի միջնորդությունը և դատարանում ընդմիջում է հայտարարել՝ կոնֆիդենցիալ հանդիպման հետ կապված։ Ընդմիջումից հետո մեղադրյալների մեծ մասի փաստաբանները խնդրել են իրենց պաշտպանյալների նկատմամբ խափանման միջոցները փոխել տնային կալանքի։
Դատախազը, մեկնաբանելով միջնորդությունները, խնդրել է անփոփոխ թողնել կալանքի ձևով խափանման միջոցը՝ հաշվի առնելով մեղադրյալների անձը, այն արարքների ծանրությունն ու բնույթը, որոնցում նրանք մեղադրվում են, ինչպես նաև հայտարարել է, որ խափանման միջոցը՝ տնային կալանքով փոխարինելը, կխոչընդոտի օբյեկտիվ դատական վերանայմանը։
Տուժածների ներկայացուցիչները և տուժածները, այդ թվում՝ Նախարարների կաբինետի ղեկավար Ռուֆաթ Մամեդովը, ով հանդես է եկել որպես տուժող Ադրբեջանի պետության անունից, խնդրել են մերժել միջնորդությունները և մեղադրյալներին թողնել կալանքի տակ։
Մասնավորապես, տուժողի ներկայացուցիչ Արզու Ջավադովը նշել է, որ կալանավայրերում կան որակավորված բժիշկներ և բոլոր անհրաժեշտ դեղամիջոցները. «Բժշկական օգնությունը ցուցաբերվում է ժամանակին, մեղադրյալների առողջական վիճակը գտնվում է՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հսկողության ներքո, և խափանման միջոցը փոխելու համար ընթացակարգային հիմքեր չկան»։
Zinvor.info