Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, համայնքի մեկնաբանության մեջ ասվում է. «Մենք նաև լիակատար աջակցություն ենք հայտնում նախագահ Իլհամ Ալիևի դիրքորոշմանը տարածաշրջանային խաղաղության և անվտանգության վերաբերյալ։
Հայաստանի քաղաքական շրջանակներում ռասայական խտրականության և արմատական ազգայնականության գերիշխող գաղափարախոսությունը ամենամեծ սպառնալիքն է մարդու իրավունքների և խաղաղության համար:
Վերջերս տարածված ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 1993 թվականի ելույթի տեսագրությունը, որում նա «Հայաստանի և Ղարաբաղի ամբողջական մաքրումը այլազգիներից» ներկայացնում էր որպես պատմական ձեռքբերում, երկրորդ նախագահ Ռոբերտի Քոչարյանի ռասիստական հայտարարությունը միջազգային հարթակից, թե «ադրբեջանցիներն ու հայերը էթնիկապես անհամատեղելի են», երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և նրա կուսակցության դիրքորոշումը, որոնք ոգեշնչվում են ֆաշիստ Գարեգին Նժդեհի ցեղակրոնության գաղափարախոսությամբ, արտացոլում են այս պետության էությունը:
Մենք լիովին կիսում ենք նախագահ Իլհամ Ալիևի մտահոգությունները Հայաստանի մասշտաբային զինման հետ կապված։ Ագրեսորի անցյալ ունեցող այս երկիրը, որտեղ դեռ տիրում է ռասիզմն ու ռևանշիզմը, ի վիճակի չէ պատասխանատու մոտենալ ռազմական ուժի հարցին, հետևաբար նրա զինվելն անընդունելի է: Արևմտյան ադրբեջանցիների նկատմամբ իրականացված պատմական անարդարությունն ամբողջությամբ ժխտելու Հայաստանի քաղաքականությունը անհեռանկարային է»։