Ալիևը հավանություն է տվել «Զինվորական ծառայության մասին» կանոնակարգի փոփոխությանը
  Ալիևը հավանություն է տվել «Զինվորական ծառայության մասին» կանոնակարգի փոփոխությանը
18:14     07 01 2025    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հավանություն է տվել «Զինվորական ծառայության մասին» կանոնադրության փոփոխությանը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը զետեղված է պետության ղեկավարի պաշտոնական կայքում։

Փոփոխության համաձայն՝ փոփոխվել է ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից փորձաքննության ուղարկվող զինծառայողների ցանկը՝ նախքան պահեստազոր տեղափոխվելը կամ թոշակի անցնելը զինվորական ծառայության պիտանիության աստիճանը որոշելու համար։ Այժմ ծառայողական անհամապատասխանության պատճառով աշխատանքից ազատման առաջադրված զինծառայողները (բացառությամբ պարտադիր զինվորական ծառայության զինծառայողների) կարող են սեփական ցանկությամբ չհետազոտվել ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից։

Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ադրբեջան   Բանակ  


Լրահոս