Նախագահի աշխատակազմ. Ադրբեջանը մերժել է Չեչնիայի իշխանությունների օգնության առաջարկը
  Նախագահի աշխատակազմ. Ադրբեջանը մերժել է Չեչնիայի իշխանությունների օգնության առաջարկը
12:45     27 12 2024    
Չեչնիայի իշխանությունները նախօրեին հայտնել էին, որ «Ռամզան Կադիրովի հանձնարարությամբ պատրաստ են ֆինանսական և այլ օգնություն ցուցաբերել Բաքվից Գրոզնի թռչող AZAL-ի ինքնաթիռի վթարի հետևանքով բոլոր զոհվածների և վիրավորների ընտանիքներին» ։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի նախագահի աշխատակազմում, Ադրբեջանը ոչ մի օգնության կարիք չունի և չի ընդունի այն։

«Ադրբեջանն օգնության կարիք չունի. Ո՛չ պետությունը, ո՛չ քաղաքացիները չեն ընդունի նման օգնությունը։ Մենք ցուցաբերում և կշարունակենք ցուցաբերել անհրաժեշտ օգնություն մեր քաղաքացիներին։ Ադրբեջանը պահանջում է փաստի ճանաչում, ներողություն և համապատասխան փոխհատուցման վճարում», - ասել է նախագահի աշխատակազմի աղբյուրը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին AZAL-ին պատկանող Embraer 190 մարդատար ինքնաթիռը, որը թռչում էր Բաքու-Գրոզնի երթուղով, կործանվել է Ակտաուի օդանավակայանից 3 կիլոմետր հեռավորության վրա։

Ինքնաթիռում եղել է 67 մարդ (62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ)։


Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Չեչնիա  


Լրահոս