Ադրբեջանի ԶՈՒ-ի պահեստային անձնակազմի ստեղծման համար տարիքային շեմը նվազում է
  Ադրբեջանի ԶՈՒ-ի պահեստային անձնակազմի ստեղծման համար տարիքային շեմը նվազում է
18:43     13 12 2024    
Ադրբեջանի զինված ուժերի պահեստային անձնակազմի ստեղծման համար տարիքային շեմը կրճատվում է:

Այս մասին ասված է՝ «Զինապարտության և զինվորական ծառայության մասին» կանոնակարգի փոփոխության մեջ, հայտնում է Zinvor.info-ն։

Ներկայումս պահեստային անձնակազմում հավաքագրվում են՝ արական սեռի զորակոչային տարիքի (18-35 տարեկան) քաղաքացիները, որոնք շրջանային (քաղաքային) զորակոչային հանձնաժողովների որոշմամբ ճանաչվել են խաղաղ ժամանակ զինվորական ծառայության համար ոչ պիտանի. «Ադրբեջանի Հանրապետությունում զինվորական ծառայության զորակոչի հիմունքերի մասին» ԱՀ օրենքի պահանջներին համապատասխան՝ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստացած քաղաքացիները կամ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստացած արական սեռի քաղաքացիները՝ համապատասխան գործադիր մարմնի որոշումներին համապատասխան, այլ ոչ թե մինչև զորակոչի ավարտական տարիքը (35 տարեկան) զինվորական ծառայություն չանցած կամ այլ կատեգորիաների քաղաքացիները։

Փոփոխության համաձայն՝ տարիքային շեմը 35-ից իջեցվում է 30-ի։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԶՈՒ  


Լրահոս