Երկու տարի է անցել Գարահեյբաթում ռազմական ուղղաթիռի կործանումից
  Երկու տարի է անցել Գարահեյբաթում ռազմական ուղղաթիռի կործանումից
10:24     30 11 2024    
Երկու տարի առաջ Խըզըի շրջանում գտնվող Գարահեյբաթ ավիացիոն զորավարժարանում ուսումնական թռիչքներ կատարելիս վթարի ենթարկվեց պետական սահմանապահ ծառայության ռազմական ուղղաթիռը։

Zinvor.info-ն հիշեցնում է, որ ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվեց 14 մարդ, ևս 2-ը՝ վիրավորվեց:

Փաստի առթիվ Գլխավոր դատախազության քննչական վարչությունում հարուցվեց քրեական գործ՝ ԱՀ ՔՕ 352.2 (Թռիչքի կամ թռիչքի նախապատրաստման կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ) և այլ հոդվածներով։ Քրեական գործի քննությունը գլխավոր դատախազի կողմից վերցվել է հատուկ հսկողության տակ։

Աղետի հետևանքով զոհվել են գնդապետ Ֆիզուլի Ալի Իբրահիմ օղլու Ջավադովը, փոխգնդապետ Էմիլ Նազիր օղլու Նազիրովը, մայոր Էլմիր Միրջալիլ օղլու Հասանովը, մայոր Էլբրուս Սամրադդին օղլու Ահմեդովը, մայոր Էմիլ Շահիդ օղլու Մայիլովը, մայոր Մուրադ Յաշար օղլու Մամեդովը, մայոր Էմիլ Էլման օղլու Ալիևը, բժշկական ծառայության կապիտան

Ջեյհուն Խանլար օղլու Ահմեդխանովը, կապիտան Ջավիդ Ահլիման օղլու Բայրամլին, կապիտան Խայյամ Ալիխան օղլու Ալիևը, կապիտան Թեյմուր Անվար օղլու Գարաիսաևը, լեյտենանտ Աբդուլլա Թելման օղլու Սուլեյմանովը, ավագ լեյտենանտ Ֆարիդ Թայյար օղլու Նաղիևը և պահեստազորի գնդապետ Էլչին Ֆիքրեթ օղլու Նաբիևը։
Zinvor.info

Հեշթեգներ.


Լրահոս