Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով NEWS.ru-ի հարցին։
«Հայաստանը դե յուրե ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ է, որը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման միակ մեխանիզմն է։ Հայաստանը պահպանում է բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները։ Մենք ակնկալում ենք, որ ելնելով մեր բարեկամ երկրի և, իսկապես, ողջ տարածաշրջանի ապագա անվտանգության շահերից, մեր գործընկերությունը Հայաստանի հետ ՀԱՊԿ շրջանակներում լիովին կվերականգնվի»,- ասել է նա։
Նրա խոսքով, Ռուսաստանի Դաշնությունը հաստատում է, որ այս փուլում Հայաստանի համար դռները բաց են ՀԱՊԿ-ի հետ լայնածավալ համագործակցությանը վերադառնալու համար։ «Մենք ակնկալում ենք, որ մեր հայ գործընկերները, հաղթահարելով կասկածները, կվերսկսեն շահագրգիռ համատեղ աշխատանքը»,- ասել է նա։
Zinvor.info