Այխան Հաջիզադեն պատասխանել է Օլիվիե Դեկոտինիի զրպարտությանը
 Այխան Հաջիզադեն պատասխանել է Օլիվիե Դեկոտինիի զրպարտությանը
09:19     01 11 2024    
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինին, ով չի կարողանում պահպանել դիվանագիտական տարրական էթիկետը, ավելի շատ կենտրոնացած է Ադրբեջանին նսեմացնելու, քան հայ-ֆրանսիական հարաբերությունների վրա։ Սա առաջին հերթին Ֆրանսիայի արտաքին քաղաքականության ձախողման հետանք է։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով հոկտեմբերի 28-ին «Հետք» լրատվամիջոցին տված հարցազրույցում Դեկոտինիի կողմից Ադրբեջանի հասցեին հնչեցրած մեղադրանքները։

«Օլիվյե Դեկոտինին իր հարցազրույցում քննադատել է՝ Ադրբեջանի տարածքում օկուպացիային և անջատողականությանը վերջ տվող միջոցառումները, սխալ հղումներ է արել Միջազգային դատարանի որոշումներին, պաշտպանել է Հայաստանի «կիսախաղաղության» գաղափարը և կատարել մի շարք այլ անհեթեթ հայտարարություններ։ Վերոնշյալը կրկին ցույց է տալիս, թե ֆրանսիական կողմը որքան է խեղաթյուրում իրողությունները և որքան անհետաքրքիր է տարածաշրջանում կայուն և իրական խաղաղության հաստատմանը։ Տարածաշրջանում էսկալացիան շարունակելուն ուղղված Ֆրանսիայի գործողություններն ու սադրանքները ցույց տվեցին այս երկրի կողմից իրականացվող մտադրությունների և քաղաքականության իրական էությունը ինչպես հակամարտային, այնպես էլ հետկոնֆլիկտային ժամանակաշրջանում», - հայտարարել է Այխան Հաջիզադեն։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Ֆրանսիա  


Լրահոս