Այս մասին
Zinvor.info-յին հայտնել են ԱՀ Պաշտպանության նախարարությունից։
Զաքիր Հասանովը, ով աշխատանքային այցով գտնվում է Մարոկկոյում՝ Մարոկկոյի Թագավորության կառավարության ղեկավարին առընթեր ազգային պաշտպանության հարցերով նախարար Աբդելլաթիֆ Լուդիի հրավերով, մասնակցել է՝ Marrakech Air Show 2024-ի ցուցահաննդեսի հանդիսավոր բացման արարողությանը։
Միջոցառմանը, որին մասնակցում էին տարբեր պետական պաշտոնյաներ և միջազգային ընկերությունների ներկայացուցիչներ, ելույթ են ունեցել Մարոկկոյի Թագավորության կառավարության ղեկավարը և այլ պաշտոնատար անձինք։
Ելույթներից հետո այցելել են Marrakech Air Show 2024 ցուցահանդես։
Զ.Հասանովը ծանոթացել է աշխարհի առաջատար միջազգային ընկերությունների կողմից ցուցահանդեսին ներկայացված՝ ռազմական ավիացիայի, համաշխարհային աէրոնավտիկայի և տիեզերական արդյունաբերության ոլորտում նորարարություններին։
Zinvor.info